-
19.04.2014|
16:17
ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղը կարող է զբաղեցնել ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ՝ 114 համարը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը:
-
19.04.2014|
16:16
Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը.
-
19.04.2014|
16:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Արմեն Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
-
19.04.2014|
16:04
Ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը Մոսկվայի Գյոթեի ինստիտուտը, արտասահմանյան երկրների հետ կապերի ինստիտուտը և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը կբացեն «Գերմանական արվեստի ուղին 1949 թվականից մինչ օրս» խորագրով ցուցահանդեսը:
-
19.04.2014|
16:01
Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առաջել հետաքրքիր դարձրեց։
-
19.04.2014|
15:28
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։
-
19.04.2014|
13:19
Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
-
19.04.2014|
13:17
Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը առաջացել է երիկամային անբավարարության և դրան հաջորդած շնչառական հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները:
-
19.04.2014|
13:13
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
-
19.04.2014|
13:10
Ստրասբուրգում լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բանաձև` իր մտահոգությունները հայտնելով երկրում և հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: